Թուրքական ակումբը մտադիր է ձեռք բերել Մեսիին
Թուրքական «Անթալյասպոր» ակումբի նախագահ Գյուլթեքին Գյանջերը հայտարարել է, որ ակումբը մտադիր է ապագայում ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
«Հուսով եմ, որ հաջորդ նախագահը, ով կփոխարինի ինձ, կկարողանա առաջիկա հինգ տարվա ընթացքում ձեռք բերել Մեսիին», ասել է Գյանջերը:
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն առաջնության նորեկը արդեն պայմանագիրը է կնքել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’Օ-ի հետ և բանակցություններ է վարում կատալոնյան ակումբի մեկ այլ նախկին աստղի` Ռոնալդինյոյի հետ: