Գաբոնի նախագահը Լիոնել Մեսիին 3,5 մլն եվրո է վճարել իր երկիր այցելելու համար. տեսանյութ
Անցած հանգստյան օրերին ««Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այցելել է աֆրիկյան Գաբոն պետություն: Այնտեղ արգենտինացին առաջին խորհրդանշական քարն է դրել Պորտ-Ժանտիլեում կառուցվող նոր մարզադաշտի հիմքում:
Մեսիին Գաբոն է հրավիրել երկրի նախագահ Ալի Բոնգոն, որը նույնիսկ չի զլացել Մեսիի համար վարորդ աշխատել:
Գաբոնի ընդդիմության կարծիքով, Մեսիին հրավիրելով, Բոնգոն փորձել է ժողովրդին շեղել ծանր ֆինանսական ճգնաժամից, որը կապված նավթի գների անկման հետ: