211652_close_icon
views-count985 դիտում article-date 15:00 12-07-2021

Մերկելը կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան

Գերմանիայի կանցլեր Անգլա Մեկելը հուլիսի 14 – 16-ն ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: Հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«Կանցլերը Վաշինգտոնում կայանալիք արարողության ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան»,- ասել Է նա: Զայբերտը նաեւ ճշտել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսից հետո Վաշինգտոնում ամերիկյան կողմը կկզմակերպի աշխատանային ընթրիք: Այնտեղ Մերկելին կուղեկցի նրա ամուսին Յոախիմ Զաուերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր