211652_close_icon
views-count1860 դիտում article-date 17:46 09-07-2021

ՄՕԿ-ը կրկին սպառնացել է ծանրամարտը հանել օլիմպիական ծրագրից

ՄՕԿ-ը կրկին սպառնում  է   ծանրամարտի միջազգային ֆեդերացիային / IWF /  մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար:

Ֆեդերացիան չի կարողացել  հաստատել նոր սահմանադրության նախագիծը, որը պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն: Համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը վերստին  հիշեցրել է  IWF- ին `Փարիզում ,  2024թ. օլիմպիական խաղերից  ծանրամարտը դուրս մղելու մտադրության մասին:

ՄՕԿ- ի առաջարկած  փոփոխություններից մեկը վերաբերում է կառույցի գործկոմի անդամների ընտրության չափանիշներին ,որի համաձայն, այն թեկնածուները, ովքեր երբևէ  նպաստել են հակադոպինգային կանոնների խախտումներին, չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում: 

Այս պահին կառույցում կան այդպիսիք:

Հուլիսի 23-ին Տոկիոյում  մեկնարկելիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի ծրագիրը  ներկայացված է   կրճատ տեսքով:

Եթե նախորդ՝ 2016-ի խաղերին մասնակցել է  260,  ապա ճապոնիայում կմրցի ընդամենը՝    190 ծանրորդ: Մի  քանի ազգային հավաքականներ, օրինակ ՝ Թաիլանդը, Մալայզիան և Ռումինիան, ընդհանրապես հանդես չեն գա:

Նմանատիպ նյութեր