Պորոշենկոն առաջարկել է Ռուսաց լեզուն հանել միջնակարգ դպրոցի ծրագրից
                        Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է Ռուսաց լեզվի առարկան   հանել դպրոցական ծրագրից: Այդ մասին միջնորդագիրն արդեն տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքում: 
Նախագծի հեղինակները նշել են, որ դա կնպաստի Ուկրաինայի` ավելի արագ ինտեգրմանը Եվրամիություն և փոխարենը դպրոցականները կարող են սովորել անգլերեն կամ գերմաներեն:
Այս պահին Ռուսաց լեզուն Ուկրաինայում ընդգրկված չէ պարտադիր ծրագրում, սակայն այն դասավանդում են  դպրոցների մեծ մասում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

