211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:45 07-07-2021

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական լուծում համարում է երկարատև խաղաղությունը

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը երկարատև խաղաղությունն է:


«Նիդերլանդները ԵԱՀԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵՄ անդամ է ու, թեև փոքր երկիր է իր չափերով ու ազդեցությամբ, միևնույն է, ջանք չի խնայում երկու կառույցներին խրախուսելու և նրանցից ակնկալելու լավագույն ազդեցությունն այս առումով»,- ասաց Նիկոլա Սխերմերսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման կարծիք հայտնեց հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նմանատիպ նյութեր