Եվրո-2020. Իտալիան սուպերդիմակայությունում դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ Իտալիա-Իսպանիա հանդիպումը փառահեղ ստացվեց:
Երկու թիմերն էլ ցուցադրեցին բարձրակարգ ֆուտբոլ: Հիմնական ժամանակում նախ հաշվի մեջ առաջ անցան իտալացիները՝ աչքի ընկավ Կյեզան, սակայն 80-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան Դանի Օլմոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Լրացուցիչ ժամանակով գոլեր չգրանցվեցին, թեպետ երկու թիմն էլ ունեին հնարավորություններ: Հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար սկսվեց, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները՝ 4:2:
Ուշագրավ է, որ իսպանացիների կազմում իրենց հարվածները չիրացրեցին հենց Ալվարո Մորատան և Դանի Օլմոն:
Այսպիսով, Իտալիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անգլիա-Դանիա հանդիպման հաղթողը: