1519 դիտում
20:34 05-07-2021
Արցախի Պետնախարարը Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ու զարգացման մի շարք ծրագրեր
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին։
Հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմինների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
Պետական նախարարը գոհունակությամբ ընդգծել է Արցախի հանդեպ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգածությունը, ինչն արտահայտվում է հատկապես մասնագիտական կրթության զարգացման ու գյուղատնտեսության արդիականացման գործում: Այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործուն քայլեր ձեռնարկել հետպատերազմյան Արցախում ագրարային մասնագետների վերապատրաստման և ծրագրերի մշակման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
10:11 19-09-2015
Ագրարային համալսարանի մասնագետները ներկայացրել են գյուղոլորտի զարգացման նոր ծրագրեր
Այս բաժնից
763 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
445 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
952 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա