211652_close_icon
views-count2801 դիտում article-date 20:08 05-07-2021

Խոստացել էի լավ լուրեր բերել. Անիտա Այվազյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լևոնի հաղթանակին՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում:

«Սիրելինե’րս, hիշու՞մ եք՝ խոստացել էի լավ լուրեր բերել:

Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, ովքեր հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ:

Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,- գրել է Անին ու հրապարակել այս լուսանկարը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր