2718 դիտում
16:20 11-03-2020
Ապագա ստոմատոլոգները՝ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները՝ Հայաստանի չեմպիոններ
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանն այս տարի ևս մարզակայն մեծ հաջողություններ են գրանցել: Քույր և եղբայր Մակյանները մարտի սկզբին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների կարատեի Հայաստանի ազգային առաջնությունը և հաղթելով՝ դարձել են Հայաստանի չեմպիոններ. Դավիթ Մակյանը՝ 75 կգ քաշային, իսկ Անիտա Մակյանը՝ 68 կգ քաշային կարգերում:
Այսօր սովորողներին՝ Կարատեի ազգային ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորը, շնորհավորելով մարզիկներին, նորանոր մարզական և մասնագիտական հաջողություններ մաղթեց: Ապագա ստոմատոլոգները նշեցին, որ իրենց հաղթանակը նվիրում են ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին: Անիտան ի պատասխան ռեկտորին հարցի նշեց, որ դեռ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, իսկ Դավիթը՝ որպես նեղ մասնագիտացում, հավանաբար, կընտրի օրթոպեդիան:
Ապագա ստոմատոլոգներն ընդգծեցին, որ սպորտը չի խանգարում ուսմանը, նրանք փորձում են համատեղել ուսումը մարզակայն հաջողությունների հետ:
Մարզական ընտանիքը ռեկտորին ներկայացրեց հետագա ծրագրերը: Մասնավորապես, նրանք պատրաստվում են մասնակցել Սերբիայում ամռանը կայանալիք կարևատեի Եվրոպայի ուսանողական բուհական առաջնությանը՝ ներկայացնելով ԵՊԲՀ-ն և Հայաստանը:
ԵՊԲՀ ռեկտորը ողջունելով ուսանողների մարզական հաջողությունները՝ խրախուսում է կարատեի խմբակների ստեղծումը բժշկական համալսարանում և ուսանողների ներգրավվումն այդ սպորտաձևին:
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
19:45 23-09-2014
Երբ տանը նորածին եղբայր կամ քույր է հայտնվում. ֆոտոշարք
10057 դիտում
19:20 01-05-2016
Հին հայերը կրակն ու ջուրը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»
Այս բաժնից
490 դիտում
16:52 03-10-2024
Հիշեցում. տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում