Կասպից ծովի ադրբեջանական հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Հզոր պայթյուն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորությամբ՝ 170 կմ խորության վրա, հայտնում է Tert.am-ը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի պաշտոնական հաստատում չի ստացվել: Այնուամենայնիվ, սոցցանցում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից, որում երևում են հրդեհի բռնկման կադրերը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի պաշտոնական հաստատում չի ստացվել: Այնուամենայնիվ, սոցցանցում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից, որում երևում են հրդեհի բռնկման կադրերը: