211652_close_icon
views-count24016 դիտում article-date 09:49 04-07-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Ալափարս–Սոլակ խաչմերուկում բախվել են Mitsubishi Chariot-ն ու ոստիկանության ծառայողի Nissan Versa-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

Երեկ՝ հուլիսի 3-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալափարս-Սոլակ խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Աջոյանի վարած  Mitsubishi Chariot մակնիշի և Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Դավիթ Եիազարյանի վարած  Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Անի Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Եղիազարյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժանմունքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր