211652_close_icon
views-count62037 դիտում article-date 22:43 02-07-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում իրանական համարանիշներով բեռնատար Volvo-ն՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում» ավերածությունների հեղինակ. մխրճվել է գազալցակայանի տարածք. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում իրանական  համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, որը բարձված է եղել բիտումով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում»,  դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է շրջանաձև հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը, ապա առաջ ընթանալով՝ բախվել հարևանությամբ գործող գազալցակայանի պարսպին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել գազալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի,  ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Արարատ»  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ»  բժշկական կենտրոն:

  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները  ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր