1701 դիտում
14:01 01-07-2021
Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանը այս մասին ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է նա վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- նշեց Բեգլարյանը:
Ըստ Արցախի պետնախարարի` փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են:
«Այսինքն` տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքներն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը սա շատ լավ գիտակցում են: Դրա համար այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք: Իհարկե, պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ գործուն ջանքեր գործադրի: Հույս ունենք, որ առաջիկայում այս մասով որոշակի դրական առաջընթաց լինելու է»,- եզրափակեց Բեգլարյանը:

Նմանատիպ նյութեր
1719 դիտում
18:01 29-12-2021
Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը