211652_close_icon
views-count1312 դիտում article-date 11:01 01-07-2021

Կորոնավիրուսի 126 նոր դեպք. կա 4 մահ

Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 221  դեպք, որոնցից  216 882 -ն` առողջացած, 4517-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 188 922 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է:

Նմանատիպ նյութեր