Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեջ-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են Volkswagen Touareg-ն ու KIA Sorento-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի ամառանոցների մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 20-ամյա Պավել Աբրահամյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և 84-այա Գարենց Սահակյանի վարած KIA Sorento մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի գրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի