18116 դիտում
15:14 09-10-2021
Ավտովթար՝ Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին. բախվել են Ford-ն ու ՎԱԶ 21154-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տիգրան Գ-ի վարած Ford մակնիշի և 26-ամյա Սուրեն Հ-ի վարած ՎԱԶ 21154 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Մինչ այդ, վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվ են գործել նաև բժշկների հերթապահ խումբը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18872 դիտում
18:42 27-03-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին բախվել են BMW-ն, Kia-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ