211652_close_icon
views-count36318 դիտում article-date 23:17 29-06-2021

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes CLK-ով Հրազդանի կիրճում հայտնվել է Հրազդան գետի ափին՝ քարերի վրա. մեքենան դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ավտոմեքենա է ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 խումբը՝ Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոտատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի  5-րդ դասակի ավագ տեսուչ  Էդգար Թադևոսյանը:

Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 24-ամյա  Հակոբ Կարաօղլանյանը իր վարած Mercedes CLK 200 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է բազալտե եզրաքարերին և մասամբ հայտնվել Հրազդան գետի ափին՝ քարերի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Աշոտ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ:

Ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր