211652_close_icon
views-count1836 դիտում article-date 18:51 27-06-2021

Ադրբեջանական օդուժը մասնակցել է Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ 2021» զորավարժություններին

Թուրքական Քոնյա քաղաքում շարունակում են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդուժի զինվորները:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը, զորավարժությունների հերթական օրը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը հերթական մարտական հանձարարությունններն է իրականացրել՝ ոչնչացնելով պայմանական հակառակորդի ցամաքային և օդային թիրախները:  

Ըստ առաջադրանքի ռազմական օդաչուներն իրականացրել են օդային հերթապահություն, հայտնաբերել և ոչնչացրել են պայմանական հակառակորդին, որն օդային տարածքը խախտելու փորձ է կատարել:

Նմանատիպ նյութեր