211652_close_icon
views-count35368 դիտում article-date 16:26 27-06-2021

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են  Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42-ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zafira մակնիշի, Փափմբակ գյուղի բնակիչ,  39-ամյա Արմա Բաղրամյանի վարած KIA Sorento մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած  Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Focus-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 19-ամյա Հարություն Մարտիրոսյանը,  74-ամյա Լյուբա Մովսիսյանը, KIA Sorento-ի վարորդ Ա. Բաղրամյանն ու նրա ուղևոր, Փամբակ գյուղի բնակիչ, 40-ամյա Մանուշակ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորույթամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է  Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին,  որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ  Ա. Չախալյանի գլխավորությամբ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր