Ճապոնիան նախատեսում է արտադրել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
Ճապոնական Shionogi դեղագործական ընկերությունը մտադիր է 2022 թվականի հունվարից սկսել COVID-19- ի դեմ սեփական պատվաստանյութերի արտադրությունը, գրում է Sankei թերթը կիրակի՝ հունիսի 27-ին՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներին, գրու է shantnews.am-ը:
Այժմ դեղամիջոցը դեռ կլինիկական փորձարկումների փուլում է: Միևնույն ժամանակ, ընկերությունն արդեն նախատեսել է մեկ տարվա ընթացքում 60 միլիոն մարդու համար արտադրել այս պատվաստանյութի խմբաքանակ:
Ղեկավարությունն ակնկալում է, որ Ճապոնիայում իրենց դեղամիջոցի գրանցման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կավարտվեն մինչև այս տարեվերջ: