936 դիտում
14:11 26-05-2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել
Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել են աշխատանքների ընթացքը և զարգացումները:
«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները և ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:
Նմանատիպ նյութեր
3002 դիտում
11:54 09-11-2018
ՀՀ գյուղնախարարն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1258 դիտում
15:04 03-03-2021
Արսեն Առաքելյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Այս բաժնից
652 դիտում
23:56 18-12-2024
Արցախի թեմի առաջնորդն ու ՄՔԴ նախկին դատախազը քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքը
703 դիտում
22:45 18-12-2024
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես