12294 դիտում
09:14 23-06-2021
Պետք է գործել սառնասրտությամբ. ինչ հրահանգ է տվել Փաշինյանը իրավապահներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից «պողպատե մանդատ» ստանալուց հետո:
Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրահանգված է եղել սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը:
Սակայն նկատենք, որ դատախազությանը և քննչական մարմիններին հրահանգներ դեռևս չեն տրվել, ասել են, որ դրանք քննող մարմիններ են և այդ աշխատանքներով պետք է զբաղվեն: Մենք տեղեկացանք, որ հիմնական հրահանգը տրվել է ոստիկանությանը, դատախազությանն ու ԱԱԾ-ին:
Երեկվա դրությամբ դեռ այդ մասով կոնկրետ ակտիվություն չի նկատվել, սակայն առաջիկայում գործընթացներ կսկսվեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
07:31 17-02-2024
ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ. Փաշինյանը հրահանգ է տվել. «Ժողովուրդ»
1153 դիտում
07:19 27-06-2024
Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպում. «Ժողովուրդ»
1879 դիտում
10:50 05-05-2021
Քաղաքական իշխանությունը հրահանգ է տվել՝ գեներալներին հանգիստ թողնել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»