211652_close_icon
views-count6497 դիտում article-date 18:30 20-06-2021

Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի  կամ ընտրողների 38,17 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:

✔️Երևան - 344.868 - 40.15 %
✔️Արագածոտն - 44.511 - 37.89 %
✔️Արարատ - 83.766 - 37.5 %
✔️Արմավիր - 75.035 - 31.82 %
✔️Գեղարքունիք - 70.836 - 37.38 %
✔️Լոռի - 87.310 - 37.38 %
✔️Կոտայք - 93.828 - 38.77 %
✔️Շիրակ - 73.171 - 32.28 %
✔️Սյունիք - 51.383 - 46.83%
✔️Վայոց Ձոր - 19.888 - 42.66%
✔️ Տավուշ - 45.376 - 41.37 %

Ընդհանուր 2.593.572 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 989.972- 38.17%
Հ.Գ. 2018 ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը

Նմանատիպ նյութեր