211652_close_icon
views-count24664 դիտում article-date 14:22 20-06-2021

Խոշոր հրդեհ Երևանում. օպերատիվ են գործել հրշեջներն ու բժիշկները, մինչդեռ որոշ բնակիչներ փորձում էին կեղծ տեղեկություններ տարածել, թե նրանք ժամանել են 45 րոպե անց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

  Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Այգեձոր փողոցի թիվ 74 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը,  ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Այնուհետև  ժամանել է  թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից ավտոսանդուղքը:

Հրշեջներր քաղաքացիների օգնությամբ մարել են 5-րդ հարկի 13 բնակարանում առաջացած կրակը: Պարզվել է որ հրդեհը բռնկվել է հյուրսենյակում և փակ պատշգամբում, իսկ կրակի հետևանքով ջերմահարվել են  6-րդ հարկի 16 բնակարանի պատուհաններն ու որոշ գույք:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, իսկ  1 հոգու էլ բժիշկների հետ հոգեբանական օգնություն է ցուցաբերել ԱԻՆ-ի հոգեբանը:

Դեպքի վայր է ժամանել նաև  ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ բողոքում էին, թե իբրև հրշեջներն ու բժիշկները  45 րոպե ուշացումով են ժամանել,  մինչդեռ մեծ թվով քաղաքացիներ նշում էին, որ այդ տեղեկությունը սուտ է,  10 րոպեից  հրշեջներն ու բժիշկները  հասել են կանչի վայր ու մեծ դժվարությամբ են հասել շենք, քանի որ հարևանությամբ գործում է  ընտրատեղամաս ու մեծ թվով ավտոմեքենաներ, հավանաբար ընտրողների,  անկանոն կայանել էին, իսկ այս դեպքում հրշեջն ու բժիշկը ի՞նչ է, պետք է օդերով գային: Լավ կլինի, գնահատեն մարդկանց աշխատանքը,  ոչ թե անհարկի վատաբանեն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունները կատարելուց  հետո:
Արաբկիրի ոստիկանությունն էլ պարզում է բնականատիրոջ ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ աշխատակիցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր