211652_close_icon
views-count2223 դիտում article-date 23:13 19-06-2021

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա:

Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս ավելի աչալուրջ լինեն:

Նմանատիպ նյութեր