211652_close_icon
views-count1074 դիտում article-date 17:16 19-06-2021

Արարատի մարզում կստեղծվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն

«Հայկական Կարիտաս»  բարեսիրական հասարակական կազմակերպությունն Արարատի մարզում նախատեսում է իրականացնել «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նվիրաբերվել են Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը 2021 թվականի հունիսի 17-ի նիստում հաստատել է այդ նպատակով «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշումը:

ՀՀ փոխվարչապետի համապատասխան որոշմամբ՝ կազմակերպության կողմից 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ իրականացվող «Երեխաների քաղաք»-ստեղծարար կենտրոն ծրագիրը որակվել է որպես բարեգործական ծրագիր:

««Երեխաների քաղաքը» նախատեսված է ստեղծել որպես ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոնորտեղ ՀՀ ամբողջ տարածքից  14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները կարող են ստանալ մասնագիտացում (հիմնականում՝ արհեստագործականև կյանքի հմտություններ։ Կենտրոնը հարմարեցված և մատչելի կլինի բոլոր երեխաների համար»,- «Արմենպրես»-ի հետ  զրույցի ժամանակ նշեց «Հայկական Կարիտաս»  բարեսիրական ՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը մշակվել է նախ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ապա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ։

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ ստեղծարար կենտրոնին տրամադրվել են  Շահումյան համայնքից՝ 14,9  հա  և Տափերական համայնքի վարչական տարածքից՝  10,2 հա մակերեսով հողամասեր:

Որպես ծրագրի մեկնարկ հայտարարված է 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, ավարտ՝ 2026-ի դեկտեմբերի 31-ը:

Նմանատիպ նյութեր