211652_close_icon
views-count1170 դիտում article-date 16:52 18-06-2021

Իշխանական տների հակամարտության ու պետականության կորստյան չքաղված դասերը. Էդմոն Մարուքյանի կոչը

Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալիքները թողած միմյանց դեմ են պայքարել, միմյանց դեմ են կռվել, թշնամին օգտվելով այդ իրավիճակից հարձակվել են մեր պետականության, մեր թագավորության վրա եւ անկում են ապրել համ թագավորությունը, համ իշխանական տները: Այս մասին իր տեսաուղերձում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորչապես, նշել է. «Հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից 30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով եւ թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակտվածությունից ու թուլությունից: Եվ կրկին հայ ժողովուրդն իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ՝ ատելության, բռնության քարոզչություն, որն, ըստ էության, հասել է իր գագաթնակետին:

Հունիսի 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտվածությանը, ատելությանը, բռնության քարոզին եւ այս անհաշտ միջավայրին:

Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք թիվ 9 քվեաթերթիկը եւ ասեք, որ դուք համերաշխության, համախմբման եւ երկրի ներսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք, եւ մենք կձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից դեպի զարգացման հուն:

Աստված պահապան բոլորիս

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր