211652_close_icon
views-count2514 դիտում article-date 14:33 17-06-2021

Նորատուսում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 21 փողոցներում եւ նրբանցքներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց, կասֆալտապատվի երկու փողոց։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից` լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Նախատեսված է  տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Նույն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Տերյան եւ Թումանյան փողոցներում՝ 800 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 5 380 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 707 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 27 միլիոն 318 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 33 միլիոն 389 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ կդառնա Թումանյան փողոցից դեպի թիվ 2 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Նմանատիպ նյութեր