Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով․ Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ «Սպուտնիկ Արմենիային»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։
– Ձեր քաղաքական դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդն է գլորվում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Որո՞նք են հիմնական պատճառները:
- Պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իմ հրաժարականի դիմումի մեջ։ Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։ Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն։
- ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երեվանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։
-Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։
Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։
Մանրամասներն՝ այստեղ