211652_close_icon
views-count2366 դիտում article-date 23:19 15-06-2021

Ադրբեջանի խոչընդոտներն ապարդյուն էին. հայ լրագրողները ստացան Եվրո-2020-ի հավատարմագրումները

Հայ մարզական լրագրողները ստացել են Եվրո-2020-ի իրենց հավատարմագրումները, որոնք ավելի վաղ, հասկանալի պատճառով, մերժվել էին Ադրբեջանի իրավապահների ստուգումներից հետո։

Vnews կայքի լրագրող Կարեն Ռաֆայելյանն այս առթիվ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ թե՛ նա, թե՛ News.am-ի լրագրող Դավիթ Եղիազարյանն արդեն հավատարմագրեր են ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները՝ կապված ԵՎՐՈ2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ 2 օր էլ չտևեցին... Երեկ երեկոյան ես, իսկ քիչ առաջ իմ գործընկեր David Yeghiazaryanը ստացանք նոր հավատարմագրեր!

Շնորհակալություն Football Federation of Armenia-ին արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ հարցի կարգավորման համար: Շնորհակալություն նաև Artsrun Badalyan-ին իրավական խորհրդատվության պատրաստակամության համար, ինչպես նաև մեր բոլոր գործընկեր լրագրողներին, ովքեր միասնական կերպով օգնեցին հարցը բարձրաձայնել: Թվատան ժողովրդին էլ մերսիներ ռեթվիթների համար», գրել է լրագրողը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր