5295 դիտում
21:40 27-02-2018
Ադրբեջանի փորձերը խուսափել պատասխանատվությունից ապարդյուն են. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
[b]ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին.[/b]
[b]Հարց. [/b]Բաքուն և Անկարան, միջազգային տարբեր հարթակներ օգտագործելով, շարունակում են իրենց քարոզչական արշավը` օգտագործելով այսպես կոչված Խոջալուի դեպքերը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
[b]Պատասխան.[/b] Հավանաբար մեկ ժողովուրդ երկու պետություն կարգախոսը դրսևորվում է որպես մեկ քարոզչություն, երկու խոսափող։
Խոջալուն օգտագործվում է որպես քարոզչական հնարք, որը հետապնդում է մի քանի նպատականեր։
Առաջին, ակնհայտ է, որ Անկարան ու Բաքուն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Հայերի կողմից իրականացված բռնությունների մասին շինծու մեղադրանքներ տարածելով` փորձում են արդարացնել հարյուր տարի շարունակվող իրենց ժխտողական քաղաքականությունը, տարածվող կեղծիքը, թե իբր հայերը ոչ թե զոհն են, այլ` ոճրագործը, ոչ թե կոտորվել են` այլ իրենք են կոտորել և այլ նման զազրելի ստեր։ Անկարան անգամ հասել էր նրան, որ հայ-թուրքական սահմանին հուշարձան էր կառուցել որպես խորհրդանիշ հայերի ձեռքով թուրքերի նկատմամաբ իրականացված կոտորածների, ինչն իր ցինիզմով ցնցել էր միջազգային հանրությանը։
Երկրորդ, աշխարհի տարբեր մասերում այս օրերին ոգեկոչվում է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը և այդ հանցագործության զոհ դարձած հայերի հիշատակը։ Այս առումով Բաքվի և Անկարայի ամպագոռգոռ համատեղ քայլերի նպատակը ստվերելն է այդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների միջազգային հնչեղությունը։
Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականույթան մեջ բազմափորձ Թուրքիայից, որպես ուղեցույց վերցնելով 2015թ.-ի ապրիլի 24-ին Գալիպոլիի միջոցառումների կազմակերպման թուրքական փորձը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչումից միջազգային ուշադրությունը շեղելուն։
Երրորդ, Բաքուն, հետևելով Անկարայի օրինակին, իր հերթին փորձում է ընդունել զոհի կերպար, թե իբր իր ժողովրդի նկատամամբ կիրառվել է բռնություն, հալածանք, այսինքն ինքը տուժող կողմն է։ Այս ռազմավարությունը Բաքվի կարծիքով իրեն դիվիդենտներ կարող է բերել։
Չորրորդ, Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել և պատասխանատվությունից խուսափել իր կողմից իրականացված հայերի կոտործաներից` ոչ միայն Սումգայիթում, այլ նաև Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր։
Հինգերորդ, Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը, փորձելով այն միավորել այսպես կոչված թշնամու դեմ պայքարում։ Այս մասին բազմիցս են վկայակոչել միջազգային հեղինակավոր կազմակերպությունները։ Մեկ կողմից սա միջոց է Ադրբեջանի հասարակությանը ներքին հարցերից շեղելու համար, մյուս կողմից` հակամարտության գոտում հայկական կողմերի դեմ որպես քարոզչական զենք օգտագործելու, բանակին ռազմատենչություն ոգեշնչելու համար, իսկ իրականում` հանցագործությունների դրդելու։ Սա հատկապես վառ արտահայտվեց 2016թ. ապրիլին, երբ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ տեղի ունեցան խաղաղ բնակիչների և գերեվարված զինվորների նկատմամբ։
Բաքուն միլիոններ է ծախսում այս բազմաշերտ քարոզչության նպատակով, բայց նույնիսկ այդ բազմաթիվ շերտերի տակ էլ հնարավոր չէ թաքցնել իրականությունը։
Նույնիսկ Խոջալու անունը, որը տրվել է քարոզչական այս ալիքին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Խոջալուի բնակիչները, օգտվելով մարդասիրական միջանցքից, հեռացան բնակավայրից մի քանի կիլոմետրերի հեռավորությամբ ադրբեջանական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջան, որտեղ և սպանվեցին։ Այս ամենն ապացուցված է հենց ադրբեջանական սկզբնաղբյուրներով, Խոջալուի վերապրածների, անկախ ականտեսների, լրագրողների վկայություններով։ Ներառյալ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահը Խոջալուի բնակիչների զոհվելու մեջ մեղադրում էր ոչ թե հայկական, այլ ադրբեջանական զինված խմբավորումներին իշխանության համար մղվող ներքին պայքարի համատեքստում։
Ադրբեջանի փորձերը խուսափել պատասխանատվությունից ապարդյուն են, ուշ թե շուտ նրանք պատասխանատվություն են կրելու։
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
22:28 28-04-2014
Տղամարդն ապարդյուն փորձում է խուսափել ուղիղ եթերում հայտնվելուց. տեսանյութ
3958 դիտում
21:22 08-02-2017
Մենք պետք է Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը