211652_close_icon
views-count39512 դիտում article-date 20:46 15-06-2021

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝  հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Լոռու մարզում: ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել  Ձյունաշող  բնակավայրի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Գրիգորյանից, ով հայտնել է, որ ժամը 15:40-ի սահմաններում  Ձյունաշող գյուղին հարակից դաշտավայրում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերաստիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 71-ամյա Վագիֆ Սարկիսովն էր:

  Ոստիկանները պարզել են նաև,  որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Սարկիսովը  նշված վայրում  փորձել է առանձնացնել  իրեն պատկանող Զազո անունով  ցլիկի պարանը, այլ՝ Զոզո անունով ցլիկի պարանից, ինչի հետևանքով ցլիկները սկսել են անկանոն վազել, որի ընթացքում պարանը փաթաթվել է Վ. Սարկիսովի ոտքերին, իսկ ցլիկներն էլ վերջինիս քարշ են տվել դաշտավայրով՝ տրորելով, ինչի հետևանքով էլ պատճառվել են մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ ոստիկանության  Տաշիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա էլ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր