33056 դիտում
20:51 14-04-2023
Արտակարգ դեպք՝ Քարակերտ գյուղում. փրկարարներն ու ոստիկանները անասնագոմի փլատակի տակից դուրս են բերել «Զազո, Զոզո» հորթուկներին, «Զիզի» կովին և «Զարզանդ» անունով խոզին. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է և տակը խոշոր եղջերավոր անասուններ են մնացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետը:
Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները փլատակի տակից դուրս են բերել, ինչպես գյուղացիներն են ասում, «Զազո, Զոզո» հորթուկներին, «Զիզի» կովին և «Զարզանդ» անունով խոզին:
Փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անասնագոմը կառուցվել է դեռ Խորհրդային տարիներին և «իր դարն ապրած է եղել»:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզում է անասնագոմի և անասունների սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15532 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց