1289 դիտում
23:33 15-06-2021
Տեղի է ունեցել «Խաչատրյանի արվեստը և երաժշտության քաղաքականությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Խաչատրյանի արվեստը և երաժշտության քաղաքականությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը։ Համաժողովը կազմակերպել էին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Ողջունելով համաժողովը՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն դր. Թոմաս Շրապելը նշեց, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում գործում է 2008 թվականից՝ նպաստելով տարբեր ուղղություններով Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ երկխոսությանը։ Հիմնադրամը համագործակցում է հայաստանյան մի շարք գործընկերների հետ, որոնց հետ համատեղ պարբերաբար իրականացվում են համաժողովներ, կլոր սեղաններ, դասընթացներ, մշակութային ծրագրեր, աջակցում են երիտասարդներին կրթաթոշակներով։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը համաժողովի բացման խոսքում նկատեց, որ թանգարանում ավանդական են դարձել Արամ Խաչատրյանի կյանքին և գործունեությանը նվիրված միջազգային գիտաժողովները, որոնք միշտ անցնում են մեր մեծ հայրենակցի արվեստի նկատմամբ ունեցած մեծ սիրով ու ակնածանքով։
«Այսպիսի հանդիպումներն առավել հետաքրքրական են, երբ մասնակցում են նաև արտասահմանցի ուսումնասիրողներ, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու, թե ինչպիսի հետաքրքրություն կա Խաչատրյանի արվեստի նկատմամբ, և ինչ բնույթի հետազոտություններ են կատարվում արտերկրում»,- ասաց թանգարանի տնօրենը՝ շեշտելով, որ նման գիտաժողովների շարունակական լինելն անհրաժեշտություն է, քանզի մեծն Խաչատրյանն իր թողած հարուստ, բարձրարժեք ժառանգությամբ, բեղմնավոր ստեղծագործական կյանքով, անհատականության բացառիկությամբ այնպիսի երևույթ է երաժշտության աշխարհում, որ մշտապես առկա է նոր, հետաքրքիր բացահայտումների ակնկալիք։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, որ Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակումը մեր առաքելությունն է, և այս համատեքստում խիստ ողջունելի է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն իր զեկույցում անդրադարձավ Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության մեջ։ Նվագախմբի տնօրենը նշեց, որ այն մեծ երաժշտական ժառանգությունը, որ Արամ Խաչատրյանը փոխանցել է մեզ, պարտավոր ենք պահպանել ու տարածել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Սարգիս Բալբաբյանը նկատեց, որ իր գործունեության ընթացքում նվագախումբը մշտապես կատարել է Խաչատրյանի գործերը թե՜ Հայաստանի, թե՜ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, դրանք ներկայացվել են նաև միջազգային երաժշտական փառատոների ընթացքում։ 2021թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նվագախումբը նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Միացյալ Թագավորության ամենահայտնի համերգասրահներում, և նվագախմբին հաջողվել է համերգային ծրագրում ընդգրկել Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումները բազմիցս հեռարձակվել են Medici.tv, Եվրանյուզ և Classic FM հարթակներում։
Երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը հանդես եկավ «Հայ կոմպոզիտորական դպրոց. Կոմիտասից Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյանը Սովետական Հայաստանի օրհներգի հեղինակ» զեկույցով։ Նա նշեց, որ մենք ունենք հսկաներ, բարձրակետեր և պետք է ճիշտ արժևորենք նրանց։ Թե՜ Կոմիտասի, թե՜ Արամ Խաչատրյանի երաժշտական մտածողության մեջ ազգային երաժշտությունը ներծծված էր։ Դա նման է Թումանյանի արվեստին, որտեղ մենք չգիտենք՝ որտեղ է վերջանում բանահյուսությունը, և՜ որտեղ է սկսվում Թումանյանը։ Տիկին Սահակյանն իր զեկույցում անդրադարձավ հայ երաժշտության ընթացքին, հայ երաժշտության երկու մեծերի՝ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետին և նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանին, մեծագույն երաժիշտներ, որոնցից եկավ, ճյուղավորվեց և կենաց ծառ դարձավ հայ կոմպոզիտորական արվեստը։
Կոնֆերանսի շրջանակներում երաժշտագետ, Վայմարի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Յակով Նեմցովը ներկայացրեց «Իմ առաջին ուսուցիչը. Արամ Խաչատրյանը, Մայքլ Գնեսինը և ազգային երաժշտական ավանդույթների զարգացումը Խորհրդային Միությունում» խորագրով զեկույցը։
Կոնֆերանսի բանախոսները պատասխանեցին նաև ներկաների հարցերին։
«Արամ Խաչատրյան-մրցույթ»
մշակութային հիմնադրամ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3110 դիտում
13:53 03-04-2017
Վարշավայում տեղի է ունեցել «Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով
8916 դիտում
21:14 17-03-2018
Էջմիածնում տեղի կունենա Ավանդական արժեքները և արդիականության մարտահրավերը խորագրով միջազգային երրորդ կոնֆերանսը
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել