211652_close_icon
views-count102510 դիտում article-date 20:08 14-06-2021

Արտառոց դեպք Երևանում. «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը ատրճանակից կրակել է 30–ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասելով բեռնախցիկի ապակին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության  կենտրոնական  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն և հայտնել, որ  ոմն «Մեղու» մականվամբ  անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր  ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն»  հանդիսանում է Երևանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս և ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր