211652_close_icon
views-count5063 դիտում article-date 19:37 13-06-2021

Մենք պետք է պատժենք ոչ թե մուրճով, այդ մեթոդները շատ լավ գիտենք, այլ պատժենք քվեարկությամբ. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ինձ հարցնում են, բա պլան Բ չունե՞ք, ասում եմ՝ ոչ, պլան Բ-ն աշխատանքն է հունիսի 21-ից սկսած: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը իջևանցիների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Tert.am-ը:

Ռոբերտ Քոչարյանը յուրահատուկ համարեց այս ընտրությունները և նկատեց, որ այս իշխանությունը ոչինչ չի խոսում այն ժամանկահատվածի մասին, որի համար պատասխանատու է: Նա նաև այս վիճակը ունիկալ համարեց:

«Ամենից սարսափելին՝ նամուս, թասիբ ունեցող իշխանության համար այն է, որ մարդիկ կանգնեն ասեն բա էս ես խոստացել ու չես արել: Իշխանության ամբողջ իմաստը ծառայելն է ժողովրդին և պատասխանատվություն կրելը, առաջինը՝ դրա համար մենք այս իշխանությանը պետք է պատժենք ու պատժենք ոչ թե մուրճով, այդ մեթոդները շատ լավ գիտենք, այլ պատժենք քվեարկությամբ»,-ասաց նա և նշեց, որ գալիս են այս ամենը վերացնելու համար, պատասխանատու իշխանություն ձևավորելու համար, հանգստություն հաղորդելու համար:

«Մենք մուրճով, չգիտեմ ինչով բաներ չենք անում: Մենք կապիկություններ չենք անում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր