211652_close_icon
views-count3126 դիտում article-date 20:16 13-06-2021

«Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ». հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը. Tert.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 13-14-ին կայանալիք Հյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովին, գրում է azerbaycan24.com-ը։ 

Նշվում է՝ հանդիպման ընթացքում կքննարկվի Դաշինքի հետագա զարգացումը, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը: Միաժամանակ նախատեսվում են Թուրքիայի ղեկավարի երկկողմ հանդիպումներ մի շարք դաշնակից երկրների առաջնորդների հետ:

Բելգիա կատարած այցից հետո Էրդողանը հունիսի 15-16-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այցի շրջանակում գրավյալ Շուշի քաղաքում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:

Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը ելույթ կունենա նաև Ադրբեջանի խորհրդարանում, տեղեկացնում է Tert.am-ը:

Նմանատիպ նյութեր