211652_close_icon
views-count1371 դիտում article-date 20:09 12-06-2021

Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն է․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ,

Ամենակարևոր ուղերձը պիտի համախմբումը լինի, բոլորը ունեն լավ ծրագրեր, բայց առանց համախմբման ոչ մի կարևոր ծրագիր կյանքի չի կոչվելու․ որովհետև ներուժ չի լինելու։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակալության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, հայտնում է Tert.am-ը։

«Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է իրացնի իր սահմանադրական իրավունքն իր քվեով երկրի կառավարմանը մասնակցելու ձևով։ Ըստ նրա՝ ընտրությանը մասնակցելը նաև պարտականություն է։

«Ձեր իրավունքից օգտվեք, որ վաղը չէ մյուս օրը չասեք դժգոհ ենք այս մեկերից, այն մեկերից։ Կատարեք ընտրություն, պատասխանատու կերպով մոտեցեք այդ մեկ ձայնին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր