211652_close_icon
views-count4550 դիտում article-date 14:53 11-06-2021

Ծեծկռտուք ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ. քրեական գործ է հարուցվել

Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից՝ հավելելով, որ փաստի առթիվ  ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով (նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը) հարուցվել է քրեական գործ եւ հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վիճաբանություն է սկսվել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի, այլ ՔՊ–ականների  եւ քաղաքացիների միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։

Նմանատիպ նյութեր