4211 դիտում
09:39 11-06-2021
Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց. ինչպես են պատկերացնում ապագան քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ ներկայացրել էր, թե անվտանգության հարցերի կարգավորումն ինչպես են տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերից ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս անգամ կանդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին:
Այսպիսով՝ ՔՊ ծրագրում հատուկ ընդգծված է այս հատվածը. «Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար:
Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով»։ Նախընտրական ծրագրում լայն անդրադարձ է կատարված տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսլականին, սակայն միայն ցանկությունների մակարդակով է նշված, թե բարելավելու են, բայց թե ինչպես, ոչ մի քայլ նշված չէ:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի բովանդակության. «Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է»: Ծրագրում անդրադարձ կա հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ հնարավորություններին և Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններին:
Իսկ, ահա, «Հայաստան» դաշինքում կարդում ենք. «Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սև Ծովի և Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը»։
Մանրաման՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
817 դիտում
16:52 10-11-2022
Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. ՌԴ պետդումայի պատգամավոր
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»