2597 դիտում
19:16 10-06-2021
Աթենքում սկսվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 50-րդ ՝ հոբելյանական գլխավոր ասամբլեան
Այսօր ՝ հունիսի 10-ին, Աթենքում սկսվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 50-րդ ՝ հոբելյանական գլխավոր ասամբլեան: Կընդունվեն կարևոր բազմաթիվ որոշումներ:
Համաժողովում տեղի կունենա ԵՕԿ-ի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնին հավակնում են Հունաստանի ԱՕԿ –ի ղեկավար, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Սպիրոս Կապրալոսը և Դանիայի ԱՕԿ –ի ղեկավար, ԵՕԿ - ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը:
Կձևավորվի կազմակերպության գործկոմի նոր կազմ և կորոշվեն հանձնաժողովի անդամները: ԵՕԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությանը կմասնակցեն Ռաֆայել Պայնոցին (Իտալիա) և Յոզեֆ Լիբան (Սլովակիա):
Կլսվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության, 2023թ. կայանալիք եվրոպական խաղերի և եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոների մասին զեկույցներ:
Նմանատիպ նյութեր
2523 դիտում
21:53 27-03-2014
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել. Հայաստանը դեմ է քվեարկել
Այս բաժնից
2332 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2539 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2572 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ