211652_close_icon
views-count1951 դիտում article-date 16:29 27-03-2020

ԵՕԿ-ի նիստը հետաձգվել է

Եվրոպայի երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացան հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակը, որոշել է հետաձգել կազմակերպության ամենամյա 41 - րդ նստաշրջանը: Միջոցառումը պետք անցկացվեր մայիսի 15 – 16 –ը, Սլովակիայի Շամորին քաղաքում ։ Հրավիրված էին հին աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակներ: Օրակարգի հիմնական հարցը Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին էր նվիրված լինելու։ Եվրոպական շատ երկրներ հայտնվել են ծանր իրավիճակում և կայունացում առայժմ չի նկատվում։ ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը և գլխավոր քարտուղար Ռաֆֆաելլե Պանյոցցին ասել են, որ իրենց առաջնակարգ խնդիրը մարզիկների, պաշտոնյաների և աշխատակիցների առողջության մասին հոգալն է։ Որոշվել է անել ամեն հնարավորը առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները կյանքի կոչելու համար։

Նմանատիպ նյութեր