211652_close_icon
views-count52941 դիտում article-date 15:51 10-06-2021

Վայքի թիվ 3 մանկապարտեզի 8 երեխաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում. մանկապարտեզ են ժամանել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնի աշխատակիցները 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վայք քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Արփի Գ-ն, 4-ամյա Միքայել Բ-ն, 5-ամյա Նոյ Ա-ն, 4-ամյա Արշակ Ա-ն, 5-ամյա Սարգիս Ա-ն, 4-ամյա Մենուա Ս-ն, և 6-ամյա Կարեն Ե-ն։

Գիշերը, ժամը 2-ի սահմաններում նշված բուժմիավորում է տեղափոխվել նաև Վայք քաղաքի բնակիչ՝ 6-ամյա Վիկտորիա Ֆ-ն։

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Վայք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի սաներն են, ովքեր մանկապարտեզում սնվելուց հետո վատացել են։

Մանկապարտեզ են ժամանել «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի» և «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց Ձոր մասնաճյուղի» աշխատակիցները, որոնց կողմից նշված մանկապարտեզում կատարվել են նմուշառումներ:

Փաստի առթիվ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր