ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ, անդրավարտիք նետեցին կառավարության առջև. իրավիճակը լարված է. armeniasputnik.am
ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բավական լարված իրավիճակ է։ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում` հայտարարելով, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հայտնում է armeniasputnik.am-ը։
Երիտասարդները ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեց կառավարության առջև` գետնին, հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։
«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,–հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետեց գետնին։
Մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտնեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ կանխամտածված է քայլեր արել, որպեսզի երկիրը հասնի այս վիճակին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։