Լարված իրավիճակ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանի ուղղությամբ դահլիճից շիշ նետեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:
Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը հարթ չէր անցել նաև օգոստոսի 24-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, երբ տեղից միջամտել էր նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ինչից հետո Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց, սակայն վերջինս ինքնակամ չհեռացավ: Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ինչից հետո քաշքշուկ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև:
Տեսանյութը՝ 1in.Tvnews-ի