211652_close_icon
views-count8778 դիտում article-date 17:10 09-06-2021

Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. թե՛ կրակողը, թե՛ զոհվածները հայեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Սոչիում այսօր առավոտյան 10:35-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 դատական կարգադրիչ է սպանվել:

Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է լրատվամիջոցի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Երկու կարգադրիչ սպանվել է», - գործակալությանը հայտնել է աղբյուրը՝ բացատրելով, որ դա տեղի է ունեցել փոխհրաձգության ընթացքում:

Նրա խոսքով՝ միջադեպի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել:

ՌԴ քննչական բաժնից ՏԱՍՍ-ին հայտնել են նաև, որ քննիչները դեպքի վայր են մեկնել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհված դատական կարգադրիչները 35-ամյա Ալբերտ Աղոզյանն ու 36-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն են, փոխանցում է vesti.ru-ն:

Ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական կարգադրիչների վրա կրակ է բացել 61-ամյա «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Վարդան Քոչյանը:

Նա ատրճանակով կրակել է դատական կարգադրիչների վրա: 

BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ ավտոտնակների կառուցման «Գրանժ» կոոպերատիվը գործում է 2000-ականների սկզբից: Այնուամենայնիվ, ավտոտնակների փոխարեն դրա տարածքում հայտնվել են բնակելի տարածքներ, որոնք դատարանը ճանաչել է որպես չարտոնված շինություններ: Կոոպերատիվի համահիմնադիրներից են Վարդան Միխայլովիչը և Միխայիլ Վարդանովիչ Քոչյանը:

Ըստ BAZA թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ դեպքի վայրում 3 կարգադրիչ է եղել, նրանցից 1-ին հաջողվել է փախչել:

Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ սպանությունները գործելուց հետո տղամարդն ինքն է հանձնվել ոստիկանությանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

00:00:25 Новости на "России 24". В Адлере произошла перестрелка. Убиты двое Смотреть еще

Նմանատիպ նյութեր