2511 դիտում
22:50 08-06-2021
«5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը այցելեցին Վանաձոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, այցելեցին Վանաձոր, քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունները, խոսվեց կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին, Արցախում պարտության դիվանագիտական պատճառներին, առողջապահական ոլորտի բարեփոխումներին և սփյուռքի հետ աշխատանքներում ինստիտուցիոնալ վերափոխումների անհրաժեշտությանը։
Ելույթներով հանդես եկան «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը:
«Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու», - ասաց Կարին Տոնոյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
12561 դիտում
22:14 19-05-2021
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ուղերձ է հղել համայն հայությանն ու քաղաքական ուժերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1664 դիտում
10:20 17-06-2021
«5165» շարժման հիմնադիր անդամները՝ Տավուշի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
877 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
817 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի