211652_close_icon
views-count1649 դիտում article-date 18:56 07-06-2021

«Գագիկ Ծառուկյանը անձամբ լինելու է բոլոր մարզերում». Իվետա Տոնոյանը նշեց ԲՀԿ-ի կարգախոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Այսօր պաշտոնապես մեկնարկում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը եւ մենք այս պահին կներկայացնենք այն նախընտրական ծրագիրը, որով մասնակցելու ենք դրանց։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, ցանկացած քաղաքական ուժի համար շատ դժվար է լինելու մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակում քարոզարշավ իրականացնել, որովհետեւ բոլորը գիտեն, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Արցախի շուրջ 75 տոկոսի կորստից, բազմաթիվ զոհերից հետո։

«Սակայն այսօր ցանկացած քաղաքական ուժի խնդիրը պետք է լինի իր ուղերձները մեր հանրությանը ներկայացնելը և նրան ընտրության հնարավորություն տալը, որովհետև այսօր որեւէ մեկը պետք է անտարբեր չլինի և իր քվեով պետք է նպաստի այն Հայաստանի ստեղծմանը, որը մենք այսօր ուզում ենք ունենալ, որովհետև վտանգված է այլևս նաև Հայաստանի սահմանների անվտանգությունը և Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես։

Խորհրդարանական այս ընտրություններին Բարգավաճ Հայաստանը մասնակցում է «անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով։ Այն պատահական չէ ընտրված, որովհետև այսօր մեր պետության բացարձակ առաջնահերթությունը իհարկե անվտանգությունն է, դրանից հետո նոր տնտեսության զարգացումը և հզոր պետության ստեղծումը»,-ասաց Տոնոյանը:

Նա հավելեց, որ այս քարոզարշավին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ունենալու է շատ ակտիվ մասնակցություն. «Գագիկ Ծառուկյանը անձամբ հանրապետության բոլոր 10-ը մարզերում ունենալու է հանդիպումներ մարզկենտրոններում և քաղաքներում, անձամբ է ներկայացնելու կուսակցության ծրագիրը, նախընտրական այն պլատֆորմը, որով մենք մասնակցում ենք այս ընտրություններին, սակայն սրանից զատ նաև պատգամավորներից, կուսակիցներից, նախընտրական ցուցակում ընդգրկված մեր գործընկերներից բաղկացած տրբեր քարոզչական խմբեր քարոզարշավի ամբողջ ընթացքում այցելելու են հանրապետության մարզեր, նաև փոքր համայնքներ և ներկայացնելու են մեր քաղաքական տեսլականը»:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր