211652_close_icon
views-count1772 դիտում article-date 17:39 06-06-2021

Քեզնից է կախված Հայաստանի ապագան, մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին. Արփինե Հովհաննիսյան

Սիրելի՛ հայրենակից, որքան էլ բարդ ու ծանր լինի, որքան էլ թվացյալ ինքդ քեզ դեմ գնաս, պիտի զգաս պատմական պահը: Ընտրության չգնալ չի կարելի: նիկոլին քվեարկել չի կարելի, մանր մունր ռոմանտիկ նիկոլական ուժերի քվեարկել չի կարելի: Չանցնող ուժերի քվեարկել չի կարելի: Քեզնից է կախված Հայաստանի ապագան: Մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ։

Իմ մասին շատ երկար չեմ խոսի, նախ` կարևոր չէ, երկրորդ` թե՛ իմ հրապարակային գործունեությունը, թե՛ իմ մասին հյուսված լեգենդներն ու բամբասանքները, թե՛ իմ անցած ուղին եղել են ձեր բոլորի աչքի առաջ: Իշխանության մեջ եղած ժամանակ ստացած հարվածների պատճառով էլ առաջացած պաշտպանական ռեակցիային ու խաղացած կոշտ, ամբիցիոզ, ագրեսիվ մարդու դերիս ևս ծանոթ կլինեք: Այս կերպարը գուցե օգնել է ինձ, բայց վստահաբար նաև վնասել է:

Ուստի թվացյալ գոռոզությունն էլ համարեք իմ մեղքերից մեկը, որը գուցե նպաստել է, որ ինձ չճանաչող թեկուզ մեկը հավատա սուտասան պոպուլիստին, ով մարդկանց հետ իրենց լեզվով էր խոսում:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց:

Միշտ փորձել եմ հիմնավոր ու փաստարկված խոսել` մնալով բարեկրթության շրջանակներում ու չանցնելով կարմիր գծեր: Երեք տարի շարունակ ես ու իմ նման մարդիկ խելագարին անընդհատ փորձեցինք բերել բովանդակային դաշտ, բայց ավաղ….. ինքը մասնակիորեն հաղթեց մեզ… կոշտացավ մեր բառապաշարը, ախտահարվեց ու ատելությամբ վարակվեց մեր հոգին: Անհայրենիք ու անսկզբունք մարդակերպը մեզ սովորեցրեց ատել:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց սրա համար ևս:

Յուրաքանչյուր անգամ, երբ մտածում ես սա բարոյալքման վերջին շեմն է, նա ապացուցում է, որ ինքը դեռևս ունի ստորության չնվաճված բարձրունքներ:

Օրինակ, երեկ որպիսի «արդարացնի» հերոս տղերքի մասունքների անարգումը անձամբ իր ու իր անմեղսունակ նախարարի կողմից հոգեխանգարվածը փորձեց զուգահեռ տանել ապրիլյան պատերազմի հետ: Այլ կերպ ասած, նա փորձեց պղծել ու կեղծել զոհերի հարազատների ու անձամբ իմ հիշողությունը: Քանզի առիթը եկել է, ասեմ` ես լուռ, աննկատ, ու առանց լուսանկարիչ ներկա եմ եղել ապրիլյանի գրեթե բոլոր հերոսների հոգեհանգստյան ու թաղման արարողություններին, շատերի հարազատներին այցելել այդ տարի ու հետո: Նրանք գիտեն, ԵՐԲ են հուղարկավորել իրենց հանգուցյալներին: Ու կատարյալ նիկոլ պիտի լինել այդ հարցը որևէ կերպ շահարկելու համար: Աշխարհի բոլոր բառարաններում «պժգալի» բառի բոլոր հոմանիշները, ժողովրդական բառամթերքում առկա բոլոր հայհոյանքները, նիկոլական կանանց շուրթերին ապաստանած բոլոր անեծքները մեղմ շոյանք են սրան նկարագրելու համար:

Իսկ գիտե՞ք ինչու է Շուշիի թեման պարբերաբար սրա նրա գրպանը գցում: Քանզի հանցագործը միշտ ակամա մատնացույց է անում իր ամենամեծ մեղսագործությունը: Ինքը հո գիտի, որ Շուշիի անկումը արցախյան երկրորդ պատերազմի ամենամեծ դավադրությունն է, ամենամեծ առեղծվածը: Նա հո գիտի, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելով զոհել է ավելի քան երկու հազար ջահել երեխու, զոհել է, որ…. Շուշին ընկնի: Պատահական չէ, որ տիկին կապիտուլյանտը լենայի հետ իրենց ավանդական ֆոտոսեսիաները զոհվածների հարազատների տներով սկսել էին այն ոստիկանի տնից, ով զոհվել էր հոկտեմբերի 19-ից հետո:

Իմ ձայնը տաք տեղից չի գալիս, իմ ընտանիքում երկու զինվոր է եղել, որից մեկը` քեռուս տղան անհետ կորած է, իսկ մյուսը վիրավորվել է, ծառայել ամենաթեժ կետերում, հազիվ է փրկվել գերի ընկնելուց ու գիտի` ինչը ոնց է եղել: Ես համարում եմ, որ ստահակը ոչ թե փրկել է մի եղբորս, այլ զոհել մյուսին:

Չկա մարդ, ով մեղք չունի: Չկա սթափ մարդ, ով չի գիտակցում իր մեղքերը: Չկա նորմալ մարդ, ով չի ապաշխարում իր մեղքերի համար, իհարկե եթե դա չի անում, նորից նույն մեղքը կրկնելու համար: Հայաստանում հիմա եկել է մեղքերը կշռելու ժամանակը: Կան մեղքեր ու կա ոճիր: Կան մեղքեր ու կա եղերագործություն: Կան մեղքեր ու կա սպանդ:

Կշեռքի մի նժարին տարբեր ժամանակների մարդիկ են` մարդկային մեղքերով:

Կշեռքի մյուս նժարին ազգակործան պատուհասն է` անընդհատ ճղճղացող իր ձայնով, սխալներն ընդունելու անկարողությամբ, զոհերի արյունը ջուր դարձնելով: Սատանայական մեղքերով: Աստծուց չվախենալով:

Վերջին խռխռոցով նա փորձում է կշեռքի իր նժարը հավասարեցնել մյուսների նժարին: Բայց սատանան չի հասկանում, որ իր նժարը գետնին կպած պահում է կրկնապատկված Եռաբլուրը: Այդ անասելի ծանրությունը չես կարող հակակշռել ոչ մի այլ բանով:

Սիրելի՛ հայրենակից, որքան էլ բարդ ու ծանր լինի, որքան էլ թվացյալ ինքդ քեզ դեմ գնաս, պիտի զգաս պատմական պահը: Ընտրության չգնալ չի կարելի: նիկոլին քվեարկել չի կարելի, մանր մունր ռոմանտիկ նիկոլական ուժերի քվեարկել չի կարելի: Չանցնող ուժերի քվեարկել չի կարելի: Քեզնից է կախված Հայաստանի ապագան: Մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին:

Հ.Գ. Վերջին օրերին Քոչարյանի հանդեպ հիվանդագին դրսևորումները պետք է համարել դրական: Նրան համարում է իր մրցակիցը, նրա «խաթր» անգամ ապագայից չի խոսում: Նրան չպետք է խանգարել, երեք տարվա մեջ առաջին անգամ իր կործանարար ու քանդող էներգիան ինքն իր դեմ է օգտագործում, մաշում է իրեն: Բարի երթ պատուհաս»:

Նմանատիպ նյութեր